Հետադարձ կապ

Մենք բաց ենք ցանկացած առաջարկի, համագործակցության, բողոքների կամ պարզապես առողջ զրույցի համար

Հեռախոսային հետադարձ կապի հնարավորությունը գործում է միայն այս պահին մեր ծառայությունից օգտվող հաճախորդների համար
Hamlet Margaryan @chefmargaryan

Լրացրու դաշտերը

Շնորհակալություն, Ձեր հաղորդագրությունը ուղղարկված է:
Ուփս, ինչ որ մի բան այն չէ, կրկին փորձիր:)

Հաճախ տրվող հարցեր

Մեր ծառայությունների վերաբերյալ ձեզանից ստացված ամենաշատ հարցերը ստորև
Կարո՞ղ եմ արդյոք Ձեր կայքում գովազդ տեղադրել

Այո, մենք տեղադրում ենք ռեստորանային բիզնեսի վերաբերյալ ինչպես գովազդային հոդված, այնպես էլ գովազդ՝ բանեռային տեսքով։ Մենք չենք տեղադրում կեղծ և ուռճացրած գովազդային հոդվածներ Երևանյան ռեստորանների վերաբերյալ։ Երևանյան ռեստորանների վերաբերյալ հոդվածները մեր կայքում տեղադրվում են միայն իրականությանը համապատասխանելու դեպքում և հայտը մանրամասն ուսումնասիրելուց հետո։Գովազդի համար պարզապես ուղարկեք Ձեր հայտը hamlet@personalchef.am էլ․փոստին։

Արդյո՞ք Ձեր մենեջմենթի ուսուցման ծառայությունները հասանելի են

Այո, մեր Ռեստորանային ծառայության շրջանակներում դուք կարող եք պատվիրել Ռեստորանային մենեջմենթի դասընթացներ՝ կազմված հատուկ Ձեր կոնցեպտին համապատասխան, և հատուկ Ձեր ընկերության համար։

Ինչպե՞ս կարող եմ չեղարկել հայտարարությունը, որը տեղադրել եմ Ձեր կայքում

Հայտարարությունը՝ գումարի վերադարձման հնարավորությամբ, կարող եք չեղարկել միայն հայտարարությունը կայքում տեղադրելուց առաջ: Գումարը ետ կվերադարձվի այն բանկային քարտին, որից կատարվել է վճարումը՝ 1-5 աշխատանքային օրվա ընթացքում։ Հայտարարությունը տեղադրելուց հետո դուք ցանկացած ժամանակ կարող եք չեղարկել Ձեր հայտարարության տեսանելիությունը մեր կայքում, ուղարկելով համապատասխան նամակ այն էլեկտրոնային հասցեից, որից որ տեղադրել եք Ձեր հայտարարությունը։ Հայտարարությունը կայքից կհեռացվի 24 ժամվա ընթացքում։

Ի՞նչ է իրենից ներկայացնում անվճար խորհրդատվությունը

Անվճար խորհրդատվությունը իրենից ներկայացնում է 15 րոպե տևողությամբ զանգ կամ տեսազանգ, որի ժամանակ դուք կստանաք մատուցվող ծառայությունների վերաբերյալ խորհրդատվություն, ինչը Ձեզ հնարավորություն կտա հասկանալ, թե տրամադրվող ծառայություններից ո՞րն է Ձեզ համապատասխան։ Բացի այդ, դուք կստանաք  նաև Ձեր կոնցեպտի վերաբերյալ Ձեզ հուզող հարցերի պատասխանները։

Կարո՞ղ եմ արդյոք ստանալ/գնել Ձեր բազայում գտնվող կոնտակտները

Ոչ, մենք չենք տրամադրում կամ վաճառում մեր բազայում գտնվող ոչ մի կոնտակտ և ինքնակենսագրական։ Ձեր հայատարարությունը ուղարկվելու է բազայում գտնվող համապատասխան թեկնածուներին։ Դիմելու որոշումը ընդունում է աշխատակիցը՝ կա՛մ կապվելով Ձեզ հետ, կա՛մ մեր միջնորդությամբ։ Մենք կարող ենք տրամադրել Ձեզ համապատասխան թեկնածուի ինքնակենսագրականը կամ կոնտակտը միայն թեկնածուի համաձայնությունից հետո։

Ե՞րբ կվերաբացվեք և ե՞րբ կսկսվեն Ձեր օֆլայն համովագույն դասընթացները

Ցավոք, այս պահին մեր B2C ծառայությունները, այդ թվում նաև օֆլայն ուսուցումը որոշ ժամանակով դադարեցված են։ Սակայն մենք առաջիկայում ունենալու ենք բաց և անվճար դասընթավներ՝ օնլայն տարբերակով։

Կայքում բոլոր հոդվածները գրված են իմ բառերով։ Հնարավոր են սխալներ, տեղ-տեղ ռուսա-անգլերեն
արտահայտություններ։

Հայեցի և գեղեցիկ հայերենով հոդվածներ բլոգից չսպասել, էս էտ տեղը չի։
@chefmargaryan

Կայքը գտնվում է բետտա տարբերակում, եթե հանկարծ դուք էլ սխալներ նկատեք ու չալարեք կիսվել՝ շատ
շնորհակալ կլինեմ։

Hamlet Margaryan
@chefmargaryan