Hello, I'm Hamlet,
Food stylist, Editor
Chef & Restaurateur

Ողջույն ու բարի գալուստ Ձեր նոր Personal Chef-ի կայք։
Այս բաժնում դուք կգտնեք ռեստորանային բիզնեսի
վերաբերյալ բոլոր այն ծառայությունները, որոնք
այժմ հասանելի են Հայաստանի տարածքում։ Անվճար
խորհրդատվություն ստանալու համար ամրագրեք Ձեր
հանդիպումն այստեղ։

26+

Opened Restaurant

600+

Students

170+

Consulted food concepts

50+

Trainings

Clients & Partners

Մենք նախագծել, ուսուցանել, կոնցեպպտավորել և պարզապես ծառայություններ ենք մատուցել լավագույն ընկերություններին

Ծառայություններ

Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները

Audit / Consulting

Ինչ որ բան այնպես չէ՞ Ձեր ռեստորանում։ Չկան հյուրեր, չկա եկամուտ։ Հյուրեր կան, բայց ձեր
եկամուտը նվազագույն է, կամ էլ հյուրեր կան, եկամուտ նույնպես, բայց շահույթ չկա։ Իսկ եթե ամեն ինչ կարգին է, բայց դուք կարծում եք, որ Ձեր ռեստորանն ունի պոտենցիալ ավելին անելու և այլ նմանատիպ հարցեր՝ սկսած ֆինանսական մոդելից մինչև խոհանոցային տեխնիկական քարտեր, մենք կփորձենք օգնել Ձեզ՝ պարզել, հասկանալ և շտկել իրավիճակը։

Concept Development

Ռեստորանի կոնցեպտն այն է, թե ինչպիսին կլինի Ձեր նոր ռեստորանը, և թե ինչպես կընկալեն ու կսիրեն
Ձեզ քաղաքում։ Կոնցեպտը ստեղծվում է գրեթե բոլոր աշխատանքները սկսվելուց առաջ։ Առանց հստակ կոնցեպտի դժվար է նախագծման հանձնարարություններ տալ տեխնոլոգին ու դիզայներին, դժվար է հասկանալ ներդրումների չափը, մենյուն և գրեթե ամեն ինչ։ Ճիշտ կոնցեպտը ճիշտ տեղում ՝ Ձեր ռեստորանային բիզնեսի հաջողության գրավականն է։

Business Planing

Բիզնեսի պլանավորումը ռեստորանային բիզնեսում ունի իր առանձնահատկությունները։ Պետք է
մասնագիտորեն գնահատել ներդրումները բիզնեսում ՝ շինարարական և վերանորոգման աշխատանքներ,
սրահի դիզայն, խոհանոցի և բարի սարքավորումներ, աշխատավարձ ու շատ այլ չնչին թվացող ծախսեր։
Ռեստորանային բիզնեսի պլանավորումը Ձեզ թույլ կտա ճիշտ ու առանց վարդագույն ակնոցների գնահատել
Ձեր բիզնեսի եկամտաբերությունը և տևողությունը։

Menu Development

Մենք ստեղծում ենք կերակրատեսակներ հատուկ Ձեր ռեստորանի համար, հաշվի առնելով Ձեր ռեստորանի
ձևաչափը, թիրախային լսարանը, տեխնիկական հագեցվածությունը և այլ կարևոր ֆակտորներ, որոնք
հիմնականում հաշվի չեն առնվում սկսնակ ռեստորատորների կողմից։ Իսկ եթե կոնցեպտը նույնպես
ստեղծում ենք մենք, ապա վստահ եղեք, որ դուք վերջապես ունենալու եք տարբերվող ու ժամանակակիցմենյու՝ իր ողջ կրեատիվ մատուցման ձևով, դետալացված հաշվարկա-տեխնոլոգիական քարտերով և Ձեր թիմի համար ստեղծված ուսուցման պլանով։

Coaching

Քոուչինգը բիզնես-թրեյնինգի տարբերակներից մեկն է, որտեղ փոխազդեցությունը անհատական է։ Այլ
կերպ ասած՝ քոուչինգը թրեյնինգ է, որը թույլ է տալիս ձեռք բերել սուղ մասնագիտական տեսական գիտելիքներ, անհրաժեշտ հմտություններ, և անցնել բիզնես ճանապարհը հնարավորինս առանց բարդությունների։ Դուք ինքներդ եք ստեղծում Ձեր ռեստորանային բիզնեսի ճանապարհը, քոուչը պարզապես Ձեր կողքին է, որպեսզի դուք չշեղվեք ճանապարհից և իրագործեք Ձեր բոլոր անհատական և բիզնես պլանները։

Kitchen & Bar Planing

Ցանկացած ռեստորանի կամ սրճարանի հիմքը սնունդն ու խմիչքն են, որոնք պատրաստվում են համապատասխանաբար խոհանոցում և բարում։ Նախքան նախագծման աշխատանքներն սկսելը, անհրաժեշտ է նախագծել հաստատության տեխնոլոգիան, իսկ ճիշտ տեխնոլոգիան Ձեզ ոչ միայն թույլ կտա
շինարարական և տեխնիկական ծախսերը հասցնել մինիմալի, այլ կնպաստի նաև Ձեր հաստատության և
աշխատակազմի է՛լ ավելի էֆեկտիվ աշխատանքին։ Հոսանքի մատակարարման սխեմայից մինչև
ջրամատակարարաման և կոյուղու հեռացման կետեր՝ մենք տալիս ենք շինարարական ամբողջ տեխնոլոգիան
միջազգային HACCP համապատասխան խոհանոց ունենալու համար։

Վերջին նախագծերը